Մարկուս Ռեշֆորդը զրկվել է վարորդական իրավունքից

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը զրկվել է վարորդական իրավունքից՝ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար, հայտնում է Manchester Evening News-ը։

Նշվում է, որ ֆուտբոլիստը մայրուղու վրա գերազանցել է թույլատրելի արագությունը 100 մղոն/ժ-ով (160 կմ/ժ): Նա վարել է իր Rolls-Royce Cullinan Blue Shadow-ը, երբ շրջանցել է պարեկային մեքենային:

Ոստիկանները բռնել են անգլիացուն։ Կանգառից հետո Մարկուսը փորձել է արդարանալ սպայի մոտ։ Նա հայտարարել է, որ անհայտ «սպիտակ մեքենան» հետապնդում է իրեն։ Տեսանկարահանող սարքի վրա սպաները չեն հայտնաբերել ֆուտբոլիստի հետապնդման կամ հսկողության հետքեր։

Դատարանը Ռեշֆորդին 6 ամսով զրկել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, ինչպես նաև տուգանել է 1666 ֆունտ ստեռլինգով (2000 եվրո)։