Կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագիրը երկարաձգելու որոշումը։
«Հանդերձարանում մենք ընտանիքի պես ենք, ընկերներ ենք, և այստեղ շատ լավ մթնոլորտ է։ Ինձ վրա ազդել են, բայց ես ցանկանում էի մնալ «Ռեալում», քանի որ ինձ դեռ լավ եմ զգում և կարծում եմ, որ կարող եմ շարունակել հանդես գալ բարձր մակարդակով։ Հուսով եմ, որ այս տարի մենք բոլորս միասին կարող ենք շատ տիտղոսներ նվաճել։
Երբեք չէի պատկերացնում այն ամենը, ինչ տեղի ունեցավ ինձ հետ, հատկապես այսքան տարի այստեղ լինելը։ Սրա մի մասը կապված է գենետիկայի հետ, ինչը լավ է, բայց այստեղ մարզվելը, որտեղ շատ երիտասարդ խաղացողներ են դրդում քեզ ավելի շատ աշխատելու, ստիպում են քեզ ամեն օր կատարելագործվել: Դուք չեք կարող հանգստանալ»,- ասել է Մոդրիչը ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։
Նախօրեին «Ռեալը» հայտարարեց 38-ամյա Մոդրիչի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։