Լամին Յամալի գործակալը «Բարսելոնայից» պահանջել է բարձրացնել ֆուտբոլիստի աշխատավարձը

Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» 17-ամյա վինգեր Լամին Յամալի գործակալ Ժորժե Մենդեշը պահանջել է բարձրացնել իր ֆուտբոլիստի աշխատավարձը, հայտնում է AS-ը։

Նշվում է, որ գործակալը պահանջում է, որ ակումբը նման քայլի գնա EURO-ում հաջողությունից հետո, որտեղ Իսպանիայի հավաքականը գավաթն է նվաճել, իսկ ինքը՝ Յամալը ճանաչվել է լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։

Մենդեշն իր պահանջները հիմնավորում է նաև նրանով, որ նախորդ պայմանագիրը կնքվել է 16 տարեկանում, և երբ Յամալը լրացավ իր 17-ամյակը, նա նկատելի առաջադիմել էր։