Կասպեր Յուլմանը հեռացավ Դանիայի գլխավոր մարզչի պաշտոնից

Դանիայի ֆուտբոլային ասոցիացիան հայտարարել է Կասպեր Յուլմանի՝ գոլային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին։

52-ամյա մասնագետը Դանիայի հավաքականը գլխավորում է 2020 թվականից։ EURO-2024-ում դուրս է եկել 1/8 եզրափակիչ, որտեղ դանիացիները պարտվել են Գերմանիային (0:2):

Մինչեւ տարեվերջ ազգային հավաքականը ժամանակավորապես կգլխավորի Յուլմանի օգնական Մորտեն Վիգորստը։