«Ինտերը» ցանկանում է կառուցել սեփական մարզադաշտ

«Ինտերը» ցանկանում է կառուցել սեփական ժամանակակից մարզադաշտը` փորձելով ավելացնել եկամուտները և ազատվել պետական ​​«Սան Սիրոյում» խաղալու սահմանափակումներից:

Ինչպես հայտնում է Gazzetta dello Sport-ը, ֆինանսական փորձագետների՝ Քրոլի հետազոտությունները ցույց են տալիս, որ նոր մարզադաշտի անվանման իրավունքների վաճառքը «Ինտերին» կարող է բերել տարեկան 9-10 միլիոն եվրո զուտ շահույթ:

Համեմատության համար նշենք, որ «Յուվենտուսը» Allianz-ի հետ համագործակցությունից ստանում է մոտ 12 միլիոն եվրո, մինչդեռ «Բարսելոնան» Spotify-ից ստանում է 20 միլիոն եվրո եկամուտ: