Էրլինգ Հոլանդը ցանկանում է տեղափոխվել իսպանական գրանդ

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվողը ցանկանում է միանալ Մադրիդի «Ռեալին»։

Ինչպես հայտնում է Caughtoffside-ը, ֆուտբոլիստը ոգևորված է այնպիսի աստղերի կողքին խաղալու հնարավորությամբ, ինչպիսիք են Վինիսիուս Ժունիորը, Կիլիան Մբապպեն և Ջուդ Բելինգհեմը:

Որոշման վրա կարող է ազդել նաև Պեպ Գվարդիոլայի ապագան, ով հաջորդ մրցաշրջանից հետո կարող է հեռանալ «Սիթիից»:

Էրլինգի գործող պայմանագիրն Անգլիայի չեմպիոնի հետ նախատեսված կլինի մինչեւ 2027 թվականի հունիսի 30-ը։ Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել, որ «Լոս Բլանկոսի» ղեկավարությունը ընտրություն է կատարելու Հոլանդի ու Մբապպեի միջև, սակայն նորվեգացուն հրավիրելն ավելի դժվար է։