«Չելսին» պատրաստվում է Քոուլ Պալմերին նոր պայմանագիր առաջարկել

«Չելսիի» ղեկավարությունը պատրաստվում է անգլիացի կիսապաշտպան Քոուլ Պալմերին նոր պայմանագիր առաջարկել՝ բարելավված պայմաններով։

Ինչպես հայտնում է The Telegraph-ը, լոնդոնյան ակումբն անհրաժեշտ է համարում բարձրացնել 22-ամյա անգլիացու աշխատավարձը, ով ներկայումս «Չելսիի» հետ 7-ամյա պայմանագրով շաբաթական 80 հազար ֆունտ է ստանում։ Նշվում է, որ ակումբը ցանկանում է, որ Պալմերը եւս 10 տարի անցկացնի թիմում։

Մեկ տարի առաջ լոնդոնցիները «Մանչեսթեր Սիթիին» վճարեցին 47 միլիոն եվրո Պալմերի համար, ով «ազնվականների» կազմում իր նորամուտի մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 48 խաղում դարձել է 27 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ:

Գերմանիայում կայացած EURO-2024-ում Պալմերը 5 անգամ փոխարինման դուրս եկավ Անգլիայի հավաքականի կազմում՝ գոլային փոխանցում կատարելով Հոլանդիայի հետ կիսաեզրափակչում (2:1) և խփելով գոլ Իսպանիայի հետ եզրափակիչում (1:2):