«Կոմոյի» գլխավոր մարզիչ է նշանակվել Սեսկ Ֆաբրեգասը:
Համապատասխան հաղորդագրություն է հայտնվել իտալական ակումբի կայքում։
Իսպանացի մասնագետն ու «Կոմոն» չորս տարվա պայմանագիր են կնքել։
«Ես ուրախ եմ այս մրցաշրջանը սկսելու համար որպես գլխավոր մարզիչ և շնորհակալություն եմ հայտնում ակումբի սեփականատերերին այս պաշտոնն ինձ վստահելու համար: Ես կիսում եմ թիմի հավակնությունները և հավատում եմ, որ սա դեռ սկիզբն է այն ճանապարհի, որը կարող է անցնել այս ակումբը: Դժվար և կարևոր մրցաշրջան է լինելու, բայց ես և մարզչական շտաբը պատրաստ ենք, և բոլորս հավատում ենք»,- ասել է Ֆաբրեգասը։