«Բարսելոնայի» երկրպագուները սոցցանցերում գումար են հավաքում` Նիկո Ուիլյամսին գնելու համար 📸

«Բարսելոնայի» երկրպագուները որոշել են օգնել ակումբին ամառային տրանսֆերային պատուհանում։

Ինչպես հայտնում է ESPN-ը, կատալոնացի երկրպագուները նվիրատվություններ են ուղարկում ակումբի TikTok հաշվին՝ «Ատլետիկի» կիսապաշտպան Նիկո Ուիլյամսին գնելու խնդրանքով։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, Ուիլյամսի ներկայացուցիչը հանդիպել է «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուի հետ՝ քննարկելու հնարավոր տրանսֆերը։ Ինքը՝ ֆուտբոլիստը, շատ է ցանկանում տեղափոխվել կատալոնական ակումբ։ 22-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը ներառում է 50 միլիոն եվրոյից ավելի ազատման կետ, որը կարող է խոչընդոտ հանդիսանալ «բլաուգրանայի» համար՝ վերջին ֆինանսական խնդիրների պատճառով: