Յամալը մինչև 17 տարեկան առաջին ֆուտբոլիստն է, որի արժեքը գերազանցում է 100 միլիոն եվրոն

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի վինգեր Լամին Յամալը դարձել է պատմության մեջ առաջին մինչև 17 տարեկան ֆուտբոլիստը, ում տրանսֆերային արժեքը գերազանցել է 100 միլիոն եվրոն, հայտնում է Transfermarkt-ը։

Յամալի նոր շուկայական արժեքը կազմում է 120 մլն եվրո։

Եվրոպայի վերջին առաջնությունում Յամալը ազգային հավաքականի կազմում անցկացրել է յոթ հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։

17-ամյա իսպանացին դարձավ նաև Եվրոպայի և աշխարհի առաջնությունների պատմության ամենաերիտասարդ գոլահարը։