Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կարող է տեղափոխվել Լա Լիգա

Անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը տեսանելի ապագայում կարող է հեռանալ «Լիվերպուլից» և տեղափոխվել «Ռեալ»։

Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ 25-ամյա ֆուտբոլիստին ավելի ու ավելի է գրավում «Սանտիագո Բեռնաբեու» տեղափոխվելու տարբերակը։ Ալեքսանդր-Առնոլդի գործող պայմանագիրը նրան կապում է «Լիվերպուլի» հետ մինչև 2025 թվականի կեսերը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիացին հաջորդ ամառ կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ» ազատ գործակալի կարգավիճակով։