Զլատան Իբրահիմովիչի որդին իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել «Միլանի» հետ

Շվեդ լեգենդար հարձակվող Զլատան Իբրահիմովիչի որդին՝ Մաքսիմիլիան Իբրահիմովիչը, իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել «Միլանի» հետ։

17-ամյա հարձակվողը հանդես կգա «ռոսոներիների» պահեստային թիմում՝ «Միլանի» նախկին պաշտպան Դանիելե Բոներայի գլխավորությամբ։

Զլատան Իբրահիմովիչը ներկայումս զբաղեցնում է «Միլանի» սեփականատեր ամերիկյան Redbird ներդրումային ընկերության ավագ խորհրդականի պաշտոնը։