Բելգիայի հավաքականի դարպասապահը տեղափոխվեց Սաուդյան Արաբիա

Բելգիացի դարպասապահ Կուն Կաստելսը դարձել է «Ալ-Կադիսիայի» ֆուտբոլիստ։ 32-ամյա դարպասապահը երեք տարվա պայմանագիր է կնքել։

Կաստելսը սաուդյան ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։ Նա նախկինում 9 տարի խաղացել է «Վոլֆսբուրգում»։

Նա ակումբի կազմում անցկացրել է 275 հանդիպում, բաց է թողել 357 գոլ և անառիկ է պահել դարպասը 91 հանդիպումներում։