Ֆրանսիայի վեցակի չեմպիոն «Բորդո» ֆուտբոլային ակումբը կարող է դադարել գոյություն ունենալ, հայտնում է Foot Mercato-ն։
Ըստ աղբյուրի՝ ակումբին հրատապ անհրաժեշտ է գտնել 40 միլիոն եվրո պարտքերը մարելու համար։ Հակառակ դեպքում թիմը կարող է դիմել սնանկության և լուծարման։
Ակումբի ղեկավարությունը բանակցություններ է վարել ամերիկյան Fenway Sports Group խմբի հետ, որին պատկանում է «Լիվերպուլը», սակայն դրանք անհաջող են եղել։
2023/24 մրցաշրջանում «Բորդոն» զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը Լիգա 2-ում։