Իսպանիայի հետաքննչական դատարանը դատապարտել է երկրպագուին, ով ֆորումներից մեկում և համացանցում ռասայական ոտնձգություններ է կատարել Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Վինիսիուս Ժունիորի և Անտոնիո Ռուդիգերի նկատմամբ։
Դատարանը երկրպագուին մեղադրել է բարոյական անձեռնմխելիության դեմ ուղղված երկու հանցագործության մեջ։ Հանցագործը դատապարտվել է ութ ամսվա պայմանական ազատազրկման, ինչպես նաև նրան արգելվել է առաջիկա 20 ամիսների ընթացքում մեկնաբանություններ թողնել Marca առցանց հրատարակության ֆորումում։
««Ռեալ Մադրիդը» կշարունակի աշխատել՝ պաշտպանելու մեր ակումբի արժեքները և վերացնելու ցանկացած ռասիստական պահվածք ֆուտբոլի և սպորտի աշխարհում»,- ասվում է «Ռեալի» պաշտոնական կայքում։
Հունիսի սկզբին Վալենսիայի երեք երկրպագուներ դատապարտվեցին ութ ամսվա ազատազրկման՝ Վինիսիուսի նկատմամբ ռասիզմ դրսևորելու համար։