Մադրիդի «Ռեալը» երկարաձգել է պայմանագիրը թիմի պաշտպանի հետ

Մադրիդի «Ռեալը» հայտարարել է 33-ամյա իսպանացի պաշտպան Լուկաս Վասկեսի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։

Վասկեսը մադրիդյան ակումբային համակարգում է 2008 թվականից։ Ընդհանուր առմամբ, ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 349 հանդիպում՝ դառնալով 28 գոլի և 51 գոլային փոխանցման հեղինակ։