«Պարի Սեն Ժերմենը» շարունակում է բանակցությունները իտալական «Նապոլիի» հետ հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերի շուրջ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։
Աղբյուրի համաձայն՝ Օսիմհենը հետաքրքրված է ՊՍԺ տեղափոխվելով և պատրաստ է տրանսֆերի, եթե ակումբները կարողանան պայմանավորվել գործարքի շուրջ։
Նախորդ մրցաշրջանում 25-ամյա հարձակվողը «Նապոլիի» կազմում մասնակցել է 32 հանդիպման բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 17 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։