Պատրիկ Վիեյրան լքեց «Ստրասբուրի» գլխավոր մարզչի պաշտոնը

«Ստրասբուրը» հայտարարել է Պատրիկ Վիեյրայի՝ ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին։

Որոշումն ընդունվել է կողմերի համաձայնությամբ։

Վիեյրան «Ստրասբուրը» գլխավորել է 2023 թվականի հուլիսին։ Նրա գլխավորությամբ ակումբն անցկացրել է 39 հանդիպում, տարել 39 հաղթանակ և կրել 15 պարտություն։