Պաշտոնական․ Ադրիեն Ռաբյոն լքեց «Յուվենտուսը»

«Յուվենտուսի» մամուլի ծառայությունը հայտարարել է Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոյի՝ պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով թիմից հեռանալու մասին։

Ռաբյոն թուրինյան ակումբում հանդես է գալիս 2019 թվականից և նրա հետ երեք տիտղոս է նվաճել։

2023/24 մրցաշրջանում Ռաբյոն Ա Սերիայի 31 խաղում դարձել է 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ 29-ամյա կիսապաշտպանը կարող է կարիերան շարունակել «Լիվերպուլում» կամ «Մանչեսթեր Յունայթեդում»։