Արգենտինայի օլիմպիական հավաքականի գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն մեկնաբանել է թիմի հետ կապված ռասիստական սկանդալը։
Էնցո Ֆերնանդեսը նախկինում հրապարակել էր հեռարձակում թիմային ավտոբուսից Կոպա Ամերիկայում հաղթանակից հետո, որի ժամանակ խաղացողները ռասիստական վանկարկում էին կատարում Ֆրանսիայի հավաքականի մասին. «Նրանք խաղում են Ֆրանսիայի համար, բայց նրանք բոլորն Անգոլայից են: Նրանց մայրը Նիգերիայից է, իսկ հայրը՝ Կամերունից, սակայն ըստ անձնագրի՝ նրանք ֆրանսիացի են»։
Ավելի ուշ «Չելսի» ակումբը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով ցանկացած խտրական պահվածք, և ՖԻՖԱ-ն հետաքննություն է սկսել միջադեպի առնչությամբ։
«Ես ճանաչում եմ Էնցոյին, նա հիանալի տղա է, նա այդ խնդիրներ չունի: Հաշվի առնելով, որ տղաները տոնում էին, տեսանյութը կարելի էր կոնտեքստից դուրս հանել։ Արգենտինայում ապրում են մարդիկ ամբողջ աշխարհից, և մենք նրանց հետ ճիշտ ենք վերաբերվում։
Երբեմն անհրաժեշտ է հասկանալ յուրաքանչյուր երկրի մշակույթը, իսկ երբեմն դա այն է, ինչ մենք ընկալում ենք որպես կատակ։ Այն կարող է սխալ մեկնաբանվել ինչ-որ տեղ մեկ այլ երկրում: Էնցոն նաև սոցցանցերում ասել է, որ ներողություն է խնդրել»,- Մասկերանոյի խոսքերը մեջբերում է Le Nouvel Obs-ը։