Մամարդաշվիլին և Կոշտան դարձել են աշխարհի ամենաթանկ դարպասապահները

Transfermarkt-ը թարմացրել է աշխարհի ամենաթանկ դարպասապահների ցանկը։

Վարկանիշը գլխավորել են վրացի Գիորգի Մամարդաշվիլին (Վալենսիա) և պորտուգալացի Դիոգու Կոշտան (Պորտու)։ Transfermarkt-ը ֆուտբոլիստների արժեքը գնահատել է 45 մլն եվրո։

23-ամյա վրացու արժեքը ավելացել է 10 միլիոնով, իսկ 24-ամյա պորտուգալացուն՝ 5 միլիոնով։

Ցուցակի առաջին տասնյակում են Ջանլուիջի Դոննարուման (ՊՍԺ, 40 մլն եվրո), Գրեգոր Կոբելը (Դորտմունդի Բորուսիա, 40 մլն եվրո), Մայք Մանյանը (Միլան, 38 մլն), Գիլյելմո Վիկարիոն (Թոթենհեմ, 35 մլն), Դավիդ Ռայա (Արսենալ, 35 մլն), Էդերսոն (Մանչեսթեր Սիթի, 35 մլն), Անդրե Օնանա (Մանչեսթեր Յունայթեդ, 35 մլն) և Ունայ Սիմոն (Ատլետիկ, 30 մլն)։