Լուկա Մոդրիչ. ««Ռեալը» ինձ համար ամեն ինչ է, սա իմ տունն է»

Խորվաթիայի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը երկարաձգել է պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ։ Նախօրեին մադրիդյան ակումբը պաշտոնապես հայտարարեց 38-ամյա խորվաթի հետ ևս մեկ մրցաշրջանով աշխատանքային պայմանագիր կնքելու մասին։

««Ռեալն» ինձ համար ամեն ինչ է, սա իմ տունն է։ Ես ամեն ինչ կտամ այս մարզաշապիկի համար, ինչպես արել եմ այս բոլոր տարիների ընթացքում։ Հուսով եմ, որ նոր մրցաշրջանում ուրախանալու շատ պատճառներ կունենամ ու շատ տիտղոսներ կնվաճենք։

Կարծես «Ռեալում» մենք ընտանիք ենք, բոլորս ընկերներ ենք։ Այստեղ շատ լավ մթնոլորտ է։ Հուսով եմ, որ մրցաշրջանը հաջող կլինի»,- Մոդրիչի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։

Լուկա Մոդրիչը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականի ամառվա վերջից՝ «Թոթենհեմից» տեղափոխվելուց հետո։