Լենի Յորոն պատրաստ է բուժզննում անցնել անգլիական գրանդի համար

«Լիլի» ֆուտբոլիստ Լենի Յորոն պատրաստ է բուժզննում անցնել «Մանչեսթեր Յունայթեդի» համար և համաձայնեցնել «կարմիր սատանաների» հետ անձնական պայմանագրի պայմանները։ Պաշտպանը մոտ է մանկունյանական ակումբ տեղափոխվելուն։ Այս մասին հայտնում է լրագրող և ինսայդեր Դեյվիդ Օրնշտեյնը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Մադրիդի «Ռեալը» համաձայնության է եկել Յորոյի հետ, սակայն չի հաջողվել համաձայնեցնել «Լիլի» հետ տրանսֆերային գումարի շուրջ։ «Մանչեսթեր Յունայթեդը» ֆրանսիացուն առաջարկել է 62 միլիոն եվրո, ինչը լիովին բավարարել է ակումբին։

Անցած մրցաշրջանում Յորոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 44 հանդիպման, որոնցում դարձել է երեք գոլի հեղինակ։