Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Կարիմ Ադեյեմին խոսել է գերմանական ակումբում իր ապագայի մասին։
«Այս մասին ոչինչ ասել չեմ կարող։ Ես «Բորուսիայի» խաղացող եմ և շատ ուրախ եմ այս ակումբի մարզաշապիկը կրելու համար։ Բայց կյանքում երաշխիքներ չկան»,- Ադեյեմիի խոսքերն է մեջբերում RNBVB-ն։
Նախորդ մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 34 հանդիպման, դարձել 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ «Բորուսիայի» հետ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառ։