«Յուվենտուսը» ցանկանում է գնել Իսպանիայի հավաքականի հարձակվողին

«Յուվենտուսը» մտածում է հարձակման գիծն ուժեղացնելու մասին՝ հաշվի առնելով Ֆեդերիկո Կյեզայի հնարավոր հեռանալը։

Ինչպես հայտնում է TodoFichajes-ը՝ թուրինյան ակումբը հետաքրքրված է «Ռեալ-Սոսյեդադի» հարձակվող Միկել Օյարզաբալի ծառայություններով։

Ըստ աղբյուրի՝ 27-ամյա ֆուտբոլիստին շատ է դուր գալիս «Յուվենտուսի» մարզական տնօրեն Կրիշտիանու Ջյունտոլին։

Հիշեցնենք, որ Միկել Օյարզաբալը հաղթական գոլի հեղինակ դարձավ EURO-2024-ի եզրափակչում, որտեղ Իսպանիան հաղթեց Անգլիային (2։1)։