Յուրգեն Կլոպը որոշում է կայացրել Անգլիայի հավաքականը գլխավորելու հետ կապված

Գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպը չի պատրաստվում գլխավորել Անգլիայի հավաքականը, հայտնում է Sky Germany-ն։

EURO-2024-ի եզրափակիչից հետո Անգլիայի հավաքականը լքեց գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը, ով թիմը գլխավորում էր 2016 թվականից։ Նախկինում Կլոպը հրաժարվել էր գլխավորել ԱՄՆ-ի հավաքականը։

57-ամյա գերմանացին ամռանը լքել է «Լիվերպուլը», որը գլխավորում էր 2015 թվականից։