Սաուդյան «Ալ-Շաբաբի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը ցանկանում է հեռանալ ակումբից, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշվում է, որ խորվաթն արդեն սաուդյան թիմի ղեկավարությանը հայտնել է անհապաղ հեռանալու իր ցանկություն մասին։
Ռակիտիչը Եվրոպան դիտարկում է որպես իր կարիերայի շարունակություն։
Նա «Ալ-Շաբաբ» է տեղափոխվել 2024 թվականի հունվարի 30-ին։