Գրեհեմ Փոթերը մեկնաբանել է իր հնարավոր նշանակումը Անգլիայի հավաքականում

«Բրայթոնի» և «Չելսիի» նախկին մարզիչ Գրեհեմ Փոթերը մեկնաբանել է Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականում իր հնարավոր նշանակման մասին լուրերը։

«Ես հպարտ եմ Գարեթ Սաութգեյթի աշխատանքով: Որպես անգլիացի, ես չեմ կարծում, որ նրանից ավելի հարգված մարդ կա։ Ինչպես էր նա և իր թիմը պահում, ինչպես է նա նվաճում մրցաշարերին, ինչպես է հանդես գալիս դրանցում, ինչպես է երկիրը աջակցում թիմին։ Ցանկանում եմ նրան ամենայն բարիք մաղթել։

Ես շատ թիմերի հետ եմ խոսել, բայց քանի դեռ հարմար առիթը չառաջանա, չեմ շտապի վերադառնալ աշխատանքի։ Սա պետք է լինի ինձ համար ճիշտ տարբերակը։

Անգլիայի հավաքական․ Այսօր այս մասին խոսելու օրը չէ»,-մարզչի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։

49-ամյա Փոթերը գործազուրկ է 2023 թվականի ապրիլին «Չելսիից» աշխատանքից ազատվելուց հետո։