«Լիոնը» հայտարարել է «Մեցի» և Վրաստանի հավաքականի հարձակվող Ժորժ Միկաուտաձեի հետ պայմանագիր կնքելու մասին։
Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականը։ Տրանսֆերի գումարը կազմել է 18 մլն եվրո։
Նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսը Միկաուտաձեն վարձավճարով անցկացրել է «Մեցում», որից հետո ֆրանսիական ակումբը հարձակվողին գնել է «Այաքսից» 13 միլիոն եվրոյով։
23-ամյա Միկաուտաձեն Ֆրանսիայի առաջնության 20 խաղում խփել է 13 գոլ։