Conference League. «Նոան» հաղթեց «Շկենդիային» և դուրս եկավ մրցաշարի երկրորդ փուլ

Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Նոան» արտագնա խաղում մրցեց «Շկենդիայի» հետ և հաղթեց՝ 2:1 հաշվով։

«Նոայի» կազմից աչքի ընկան Ալեքսանդր Միլկովիչը և Վիրջիլ Պինսոնը։ Տանտերերի միակ գոլը խփեց Կլիսման Տակեն։

Ընդհանուր երկու խաղերի արդյունքում Ռուի Մոտայի թիմը հաղթեց՝ 4:1 հաշվով և դուրս եկավ որակավորման երկրորդ փուլ։