Բրազիլացի հարձակվողը տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»

«Տրուայի» հարձակվող Սավիոն տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի», հաղորդում է անգլիական թիմի մամուլի ծառայությունը։

20-ամյա բրազիլացին պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականի ամառ։ Transfermarkt-ը գործարքը գնահատել է 40 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում Սավիոն վարձավճարով անցկացրեց իսպանական «Ժիրոնայի» կազմում։ Լա Լիգայի 37 խաղում նա խփել է 9 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։