«Բավարիան» գլխավորում է ՊՍԺ-ից հոլանդացի կիսապաշտպան Խավի Սիմոնսին վարձակալելու բանակցությունները, հայտնում է L’Equipe-ը։ 21-ամյա հոլանդացուն ցանկանում է վարձակալել նաև Լայպցիգը։
Նախկինում հաղորդվում էր, որ մյունխենցիները պատրաստ են Սիմոնսին տրամադրել 10 խաղահամարը։
2023/24 մրցաշրջանում Սիմոնսը վարձավճարով հանդես է եկել «Լայպցիգում»։ Նա անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։