«Բայերը» տրանսֆերային նպատակ ունի

Լևերկուզենի «Բայերը» հետաքրքրված է պաշտպան Ժոել Մատիպի ծառայություններով, ով մայիսին հեռացել է «Լիվերպուլից» ազատ գործակալի կարգավիճակով։

Ինչպես հայտնում է Sky Sport Germany-ը, լևերկուզենցիներն արդեն կապ են հաստատել 32-ամյա կամերունցու հետ հնարավոր տրանսֆերի վերաբերյալ։

2023/24 մրցաշրջանում Մատիպը բոլոր մրցաշարերում մասնակցել է անգլիական թիմի 14 հանդիպման և արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։