«Բարսելոնան» առաջարկ է արել Նիկո Ուիլյամսին. Նա ակումբի գլխավոր թիրախն է ամռանը

«Ատլետիկի» եզրային հարձակվող Նիկո Ուիլյամսը այս ամառ կարող է տեղափոխվել «Բարսելոնա», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ «Բարսելոնան» արդեն արել է իր առաջարկը՝ փորձելով առաջ անցնել անգլիական ակումբներից։
Գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը հավանություն է տվել այդ տրանսֆերին, ինչպես և մարզական տնօրեն Դեկուն։

Իսպանացին այս ամառ կատալոնացիների գլխավոր տրանսֆերային նպատակն է։

Այժմ շատ եվրոպական ակումբներ ցանկանում են ձեռք բերել նրան։ Նախկինում հաղորդվում էր, որ նա արդեն առաջարկներ է ստացել Ֆրանսիայից ու Անգլիայից։