ՊՍԺ-ի մարոկացի պաշտպան Աշրաֆ Հակիմին կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է RMC Sport-ը։
Ըստ աղբյուրի՝ կողմերը սկզբունքային պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցությունը ընդլայնելու վերաբերյալ։
Նախկինում լրատվամիջոցները Հակիմիին կապում էին Մադրիդի «Ռեալ» վերադառնալու հետ։
Հակիմիի գործող պայմանագիրը փարիզցիների հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը: