Արգենտինացի պաշտպանը տեղափոխվեց «Նոա»

Արգենտինացի պաշտպան Բրայան Մենդոզան կարիերան կշարունակի «Նոայում», հայտնում է երևանյան թիմի մամուլի ծառայությունը։

Ֆուտբոլիստը կարիերայի մեծ մասն անցկացրել է Ռումինիայում՝ խաղալով «Բոտոշանիում», «Պետրոլուլում», «Կոմունա Ռեսեայում»։

31-ամյա ֆուտբոլիստը «Նոա» է տեղափոխվել բուլղարական Վրացայի «Բոտևից», որի կազմում 57 հանդիպում է անցկացրել Բուլղարիայի բարձրագույն լիգայում։