Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեայի գրասենյակի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել՝ կապված Արգենտինայի հավաքականում ռասիստական սկանդալի հետ։
Հիշեցնենք, որ ֆրանսիացնիներին ուղղված վիրավորական երգը Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները կատարել են 2024 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում Կոլումբիայի հետ հաղթանակից հետո (1։0)։
«Նրանք խաղում են Ֆրանսիայի համար, բայց նրանք բոլորը Անգոլայից են։ Նրանց մայրը Նիգերիայից է, իսկ հայրը՝ Կամերունից, սակայն ըստ անձնագրի՝ նրանք ֆրանսիացի են»։ Այս կապակցությամբ սկանդալ ծագեց։
«Չելսիում» ֆուտբոլիստի ֆրանսիացի թիմակիցներին դուր չի եկել այս ամենը, ակումբն ինքը հրապարակեց դատապարտող հայտարարություն, և ՖԻՖԱ-ն հետաքննություն սկսեց։
Ավելի ուշ Արգենտինայի սպորտի փոխնախարար Խուլիո Գարոն կոչ է արել Լիոնել Մեսսիին ներողություն խնդրել թիմի պահվածքի համար, որը դուր չի եկել երկրի բարձրագույն ղեկավարությանը։ Արգենտինայի նախագահը աշխատանքից ազատել է սպորտի փոխնախարարին, այդ պահանջի համար։