Ամադու Օնանան կարիերան կշարունակի ԱՊԼ-ի մեկ այլ թիմում

«Էվերթոնի» կիսապաշտպան Ամադու Օնանան կարիերան կշարունակի «Ասթոն Վիլայում», հայտնում է Sky Sports-ը։

Ըստ աղբյուրի՝ «Ասթոն Վիլան» կհայտարարի Բելգիայի հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի մասին առաջիկա հանգստյան օրերին։ Գործարքի գումարը կկազմի մոտավորապես 60 մլն եվրո։

Օնանան «Էվերթոնին» միացել է 2022 թվականին։ Նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 72 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։