Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան կարճ հարցազրույցում բացատրել է «Միլանի» հետ պայմանագիր կնքելու իր որոշումը։
«Անհամբերությամբ սպասում եմ մրցաշրջանի մեկնարկին։ Հիմա արձակուրդ եմ գնում, քանի որ պետք է ընտանիքիս հետ լինեմ, որն ինձ շատ է օգնել, այլապես վաղվանից կսկսեի մարզումները։ Ինձ համոզեց Զլատան Իբրահիմովիչը»,- ասել է Մորատան Sky Sports-ին։
Իսպանացին դեռ պաշտոնապես չի դարձել «Միլանի» ֆուտբոլիստ, սակայն նա հաստատել է տրանսֆերի մասին տեղեկությունը։