Վիկտոր Օսիմհենի՝ ՊՍԺ տեղափոխության շուրջ բանակցություններ են ընթանում

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի՝ ՊՍԺ տեղափոխության շուրջ բանակցություններ են ընթանում։

Ըստ իտալացի լրագրող Նիկոլո Սկիրաի՝ փարիզյան ակումբը նիգերիացի հարձակվողի հետ սկզբունքային համաձայնություն ունի մինչև 2029 թվականը 14 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագրի շուրջ։

Ըստ աղբյուրի՝ օրերս 25-ամյա Օսիմհենը մերժել է սաուդյան «Ալ-Ահլի» ակումբի առատաձեռն առաջարկը, քանի որ ֆուտբոլիստի առաջնահերթությունը Եվրոպայում խաղալն է։

Օսիմհենը «Նապոլիում» հանդես է գալիս 2020 թվականից, անցկացրել է 133 հանդիպում և դարձել 76 գոլի հեղինակ։