Ունաի Սիմոնը վնասվածք է ստացել

«Ատլետիկի» և Իսպանիայի հավաքականի դարպասապահ Ունաի Սիմոնը վնասվածքի պատճառով բաց կթողնի նոր մրցաշրջանի մեկնարկը։

El Larguero-ի տեղեկություններով՝ դարպասապահը վիրահատության կենթարկվի։ Դարպասապահը լիովին կվերականգնվի միայն հոկտեմբերին։

Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում Սիմոնը Իսպանիայի հավաքականի առաջին համարն էր։ Դարպասապահը մասնակցել է վեց հանդիպման, որոնցում բաց է թողել չորս գոլ։ Նա ազգային հավաքականի հետ դարձել է Եվրոպայի չեմպիոն։