Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կարող է տեղափոխվել Լա Լիգա

«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կարող է դառնալ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ, հայտնում է Bild-ը։

Ըստ աղբյուրի՝ մադրիդյան թիմի ղեկավարությունը հետաքրքրություն են ցուցաբերում անգլիացու նկատմամբ։ Ակումբն աշխատում է այս ամառ պաշտպանին պայմանագիր կնքելու ծրագրի վրա։ Անձամբ՝ ֆուտբոլիստը, դեմ չէ Իսպանիա տեղափոխվելուն։

«Լիվերպուլը» և նոր մարզիչ Արնե Սլոտը կփորձեն անել հնարավոր ամեն ինչ՝ Տրենտին պահելու համար, ում պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ ամառ։

Եթե ​​մերսիսայդցիները չերկարաձգեն նրան, ապա ստիպված կլինեն անվճար բաժանվել ֆուտբոլիստից։