The Telegraph. Յուրգեն Կլոպը չի ցանկանում գլխավորել այդ հավաքականը

«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Գարեթ Սաութգեյթի հեռանալուց հետո չի աշխատի Անգլիայի հավաքականում, հայտնում է The Telegraph-ը։

Ըստ աղբյուրի՝ Կլոպը մտադիր է հավատարիմ մնալ իր ծրագրին՝ մեկ տարի հանգստանալու նախքան աշխատանքի վերադառնալու մասին մտածելը։

Հիշեցնենք, որ Սաութգեյթի գլխավորությամբ Անգլիայի հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ պարտվեց Եվրոպայի առաջնության եզրափակիչում։