Հայտնի է՝ Լիոնել Մեսսիի վնասվածքի լրջությունը

«Ինտեր Մայամիի» մամուլի ծառայությունը հաղորդում է հրապարակել Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի վնասվածքի մասին, որը նա ստացել է Ամերիկայի գավաթի խաղարկությունում։

«Բուժզննումից պարզվել է, որ Լեո Մեսսին վնասել է աջ կոճի կապանները։ Մեսսիի՝ հանդիպումներին մասնակցելու կարողությունը կպարզվի պարբերական հետազոտություններից և ապաքինման ընթացքից հետո»,- ասվում է ամերիկյան ակումբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Կոլումբիայի դեմ եզրափակիչ խաղում (1:0) Մեսսին ոլորեց ոտքը և 66-րդ րոպեին լքեց խաղադաշտը։