20 տարեկան հասակում մահացել է Գուայաքիլում գտնվող էկվադորյան «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Ջասթին Կորնեխոն։ Այս մասին հայտնում է թիմի մամուլի ծառայությունը՝ չհայտնելով մանրամասներ։
Հաղորդվում է, որ երկուշաբթի օրը Կոռնեխոն ընկել է բարձր վայրից և վնասվածքներ ստացել։
Նրան գտել են անգիտակից վիճակում և հոսպիտալացրել։ Դարպասապահը ծանր վիճակում էր։ Չնայած բժիշկների ջանքերին՝ նա մահացել է հաջորդ օրը։
Կոռնեխոն էկվադորական «Բարսելոնայի» սան էր։ Նա թիմի պահեստային դարպասապահն էր։ Կորնեխոն մեկ հանդիպում է անցկացրել Էկվադորի երիտասարդական հավաքականի կազմում։