Հայտնի է դարձել Մադրիդի «Ռեալում» 17-ամյա հարձակվող Էնդրիկի շնորհանդեսի օրը։
Ինչպես հայտնում է Onda Cero-ն, ակումբը բրազիլացու շնորհանդեսը հետաձգել է հուլիսի 27-ին։ Պատճառները չեն նշվում։
Ի սկզբանե մադրիդյան թիմը ցանկանում էր Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստին ներկայացնել հուլիսի 26-ին։
Հաղորդվել է, որ շնորհանդեսը տեղի կունենա «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։ Այնուհետև Էնդրիկը կմիանա Մադրիդի «Ռեալին» իրենց առաջիկա ԱՄՆ շրջագայության ժամանակ։