«Թոթենհեմի» կիսապաշտպան Պյեր-Էմիլ Հոյբյերգը հայտնվել է Պրեմիեր Լիգայի մեկ այլ ակումբի թիրախում։ Դանիացին մեծ վստահություն չի վայելում թիմի գլխավոր մարզիչ Անգա Պոստեկոգլուի կողմից, ուստի անցած ամառվանից նա դիտարկում է փոփոխության հնարավորությունը։
Լրագրող Լայալ Թոմասի խոսքով՝ 28-ամյա կիսապաշտպանի համար պայքարում է «Ֆուլհեմը»։
Անցած մրցաշրջանում Պյեր-Էմիլ Հոյբյերգը մասնակցել է «Թոթենհեմի» 39 հանդիպման, սակայն շատ դեպքերում փոխարինման է դուրս եկել։