«Բարսելոնա» տեղափոխվելու համար Նիկո Ուիլյամսը պատրաստ է կրճատել աշխատավարձը

«Ատլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսը ծրագրում է տեղափոխվել «Բարսելոնա», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբն արդեն բանակցություններ է վարում հարձակվողի հետ։ «Բարսելոնա» տեղափոխվելու համար Ուիլյամսը պատրաստ է կրճատել աշխատավարձը։

Սակայն խնդիրը կարող է լինել այն փաստը, որ «Ատլետիկը» չի ցանկանում բաժանվել խաղացողից։ Բացի այդ, ֆուտբոլիստով հետաքրքրված են «Չելսին» և «Արսենալը»։

Հուլիսի 14-ին Ուիլյամսը Իսպանիայի հավաքականի կազմում դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Նա գոլի հեղինակ դարձավ Անգլիայի հետ եզրափակչում (2:1) և ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացող։