«Մայնցի» ֆուտբոլիստը մեղադրվում է խմբակային բռնաբարության մեջ

«Մայնցի» և Ճապոնիայի հավաքականի ֆուտբոլիստ Կայշու Սանոն մեղադրվում է խմբակային սեռական ոտնձգության մեջ, հայտնում է Kyodo-ն։

Ըստ աղբյուրի՝ Տոկիոյի ոստիկանությանը հղումով, Սանոն և իր 20-ամյա ընկերներից երկուսը միասին ընթրելուց հետո բռնաբարել են 30-ամյա աղջկան։ Տուժողը անմիջապես դիմում է ներկայացրել ոստիկանություն, և շուտով ֆուտբոլիստն ու նրա հանցակիցները ձերբակալվել են։

Հուլիսի սկզբին 23-ամյա Կայշու Սանոն ճապոնական «Կաշիմա Անտլերսից» տեղափոխվեց «Մայնց»՝ կնքելով 4 տարվա պայմանագիր։ Նա Ճապոնիայի հավաքականի կազմում 4 խաղ է անցկացրել։