Արնե Սլոտի մարզչական շտաբում նոր համալրում կլինի

Հոլանդացի նախկին ֆուտբոլիստ, ներկայիս մարզիչ Ջոն Հեյտինգան կարիերան կշարունակի Անգլիայում։

40-ամյա մասնագետը համալրել է «Լիվերուլում» Արնե Սլոտի մարզչական շտաբը: Այս մասին հայտնում է թիմի մամուլի ծառայությունը։

Իր խաղային կարիերան ավարտելուց հետո Հեյտինգան օգնական էր «Այաքսի» երիտասարդական թիմում։ Այնուհետև նա աշխատեց հիմնական թիմի հետ, իսկ 2023 թվականին միացավ «Վեսթ Հեմին»։